Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Եթե սերը նույնացվում է ինտիմ կյանքի հետ...

Եթե սերը նույնացվում է ինտիմ կյանքի հետ...

Մարդիկ ուզում են սիրված լինել, մարդիկ ուզում են, որ իրենց ուզեն: Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ գոհացնեն, հաճոյանան, հավանության արժանան, դուր գան: Այս մարդիկ ապրում են այլ մարդկանց կարծիքից կախված, գերության շղթաներում գամված: Միայն թե սիրեն իրենց, միայն թե իրենք չմնան անպատասխան, անուշադրության մատնված, չգնահատված, ստվերում հայտնված:

 

Այս մարդիկ անկողնում վարվում են նույն կերպ: Ուզում են, երբ ուզված են: Իսկ ուզելիս ամեն ինչ անում են, որ իրենց մյուս անգամ էլ ուզեն: Փոխանակ տրվելու սեռական հաճույքի ինքնաբուխ վայելքին, նրանք խաղում են կրքոտ զուգընկերոջ/զուգընկերուհու դերը, նմանակվում զանգվածային լրատվամիջոցների ստեղծած սեքսուալ կերպարին` մոռանալով իրենց սեփական սեռական եսը:

 

Իսկ եթե սերը նաև նույնացվում է սեքսի հետ, վիճակը լրիվ է բարդանում, քանի որ սեքսը նեղացվում և դառնում է սիրո դրսևորման մի ձև, ընդամենը: Սերը և սեքսը իրարից հեշտորեն տարանջատում են ավելի շատ տղամարդիկ: Կանայք հաճախ սեքսի մեջ փնտրում են սիրո ապացույց, սիրված լինելու և ցանկալի լինելու հավաստիացում: Այսպես, եթե կա միջանձնային հարաբերությունների լարվածություն, կանայք ավելի մեծ դժկամությամբ են ընդգրկվում սեռական հարաբերության մեջ, քան տղամարդիկ, ովքեր գերադասում են չհրաժարվել ևս մեկ անգամ սեռական հաճույք ապրելու հնարավորությունից` չնայած լարված միջանձնային հարաբերություններին:


Անձի կորուստը, եսի անվերապահ միաձուլումը զուգընկերոջը/ուհուն սիրո թվացյալ դրսևորում է գուցե, սակայն իրականում անգիտակից պաշտպանական միջոց է, իրականությունից կտրման մի տարբերակ: Միաձուլված և ինքն իրեն կորցրած անձը սեքսուալ մեծ դժվարությունների առաջ է կանգնում, քանի որ սեռական հարաբերությունը զույգի ֆունկցիա է:


Այլ բան է անձի ինքնագիտակից զոհաբերումը: Իբրև սիրո դրսևորման բարձրագույն ձև սա այն ճանապարհն է, որ տանում է դեպի ամուսնական ներդաշնակություն և սեռական համատեղելիություն: Սեռի ինքնագիտակցումը, որ անձի ինքնագիտակցման ածանցյալն է, սեռային հարաբերությունների նախապայմանն է, քանի որ անկողնում զույգը շփվում է հենց այս եզրով` իբրև Կին և Տղամարդ:
Զարգացնելով սեքսուալ ներքին կարողությունները, վստահելով սեփական սեքսուալությանը կարելի է խուսափել սեռական աններդաշնակության շատ ձևերից, սեռական պահանջների անհամապատասխանությունից և շատ սեքսուալ որակական խնդիրներից:

 

Սկզբնաղբյուր. Sexology.am
Աղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ